Ռուսաստանում ընտրողների 78.03%-ը կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԿԸՀ-ի՝ առցանց քվեաթերթիկների 99%-ի մշակման հիման վրա հրապարակած տվյալներին:
Ըստ հրապարակված տվյալների՝ սահմանադրական փոփոխություններին դեմ է քվեարկել մասնակիցների 21.16%-ը: Ընդհանուր մասնակցությունը կազմել է 65%:
Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր հունիսի 25-ին և ավարտվել հուլիսի 1-ի երեկոյան: