Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանն կորոնավիրուսի բուժման դեղամիջոց է արտահանում

Ռուսաստանն կորոնավիրուսի բուժման դեղամիջոց է արտահանում
02.07.2020 | 15:50

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ «ԽիմՌար» ընկերությունների խումբն սկսել են կորոնավիրուսի բուժման համար «Ավիֆավիր» պատրաստուկը մատակարարել արտահանման համար. հունիսին այն արդեն ուղարկվել Է Բելառուս, մոտ ժամանակներս սպասվում են մատակարարումները Ղազախստան:

«ՌՈւՆՀ-ն եւ «ԽիմՌար» ընկերությունների խումբը հայտարարում են հունիսին կորոնավիրուսի բուժման համար ռուսական «Ավիֆավիր» պատրաստուկի առաջին 100 000 կուրսի արտադրության մասին, ինչն զգալիորեն գերազանցում Է 60 000 կուրսի մակարդակով արտադրության սկզբնական պլանը»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Պատրաստուկի մատակարարումները հունիսին իրականացվել են ամբողջ Ռուսաստանի 35 շրջաններ, Բելառուսի Հանրապետություն: Առաջիկայում «Ավիֆավիր»-ի մատակարարումները նաեւ կիրականացվեն Ղազախստանին: Մեկ ամսում կարտադրվի եւս 100 հազար կուրսից ավելի»,-նշել են հիմնադրամում: Բացի այդ, բանակցություններ են անցկացվում «Ավիֆավիր»-ի մատակարարումների վերաբերյալ Լատինական Ամերիկայի մի շարք պետություններ: Նաեւ իրենց հետաքրքրությունն են հայտնում ԱՊՀ-ի ու Մերձավոր Արեւելքի, աշխարհի մյուս տարածաշրջանների երկրները:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ