Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մեղադրանք է առաջադրվել «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին

Մեղադրանք է առաջադրվել «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին
02.07.2020 | 22:47

Մեղադրանք է առաջադրվել «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, հայտնում է Քննչական ծառայությունը: Համաձայն հաղորդագրության, պարզվել են «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու հանգամանքներ: ՔԿ-ն տեղեկացնում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, 2013-ի հունվարի 14-ին ստանձնելով պաշտոնը, ձեռք բերելով կազմակերպական, տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ՝ առանձնապես խոշոր չափերով համայնքային դրամական միջոցները շարունակաբար վատնելու եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, կազմակերպության տարբեր հաստիքների հրամանագրել է իր ազգականներին և նրանց կողմից աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չիրականացնելու պայմաններում, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ լիազորությունները, գլխավոր հաշվապահին կարգադրել է հաշվարկել և յուրաքանչյուր ամիս սահմանված աշխատավարձի չափով գումարային փոխանցում կատարել նրանց բանկային հաշվեհամարին՝ Երևան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 6531934 դրամի գույքային վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ