ՆԱՏՕ-ն գործարկել է Լեհաստանի և Բալթյան երեք հանրապետությունների անվտանգությունն ապահովող պաշտպանական ծրագիրը, որ դաշինքը հաստատել էր 2019-ի դեկտեմբերին Լոնդոնի գագաթնաժողովում՝ հաղորդում է Reuters-ը՝վկայակոչելով Ֆրանսիայի ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին։
Ծրագրի գործարկումը հնարավոր է դարձել, երբ Թուրքիան հրաժարվել է նախկին առարկություններից։ Անկարան վետո էր դրել Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի պաշտպանունակության բարձրացման ծրագրի վրա՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից պահանջելով սիրիացի քրդերի զինված կազմավորումները ահաբեկչական կառույց ճանաչել։