Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԵՄ-ն կոչ է անում Մոսկվային հետաքննել հանրաքվեի ընթացքում թույլ տրված խախտումները

ԵՄ-ն կոչ է անում Մոսկվային հետաքննել հանրաքվեի ընթացքում թույլ տրված խախտումները
02.07.2020 | 22:49

ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին հետաքննել սահմանադրական հանրաքվեի ժամանակ թույլ տրված խախտումների մասին տեղեկությունները՝ Բրյուսելում հայտարարել է ԵՄ խոսնակ Փիթեր Ստանոն։


«Խախտումների մասին մի շարք պնդումներ են հնչել։ Խոսքը պարտադրված քվեարկության դեպքերի, կրկնակի քվեարկության, քվեարկության գաղտնիության խախտումների, տեղամասերից մեկում հանրաքվեի ընթացքը դիտարկող լրագրողի նկատմամբ ոստիկանական բռնության կիրառման մասին է», - նշել է Ստանոն՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի իշխանությունները կհետաքննեն այս մեղադրանքները:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ