Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
02.07.2020 | 22:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ: Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ:
Մաղթում եմ Ձեզ և ՌԴ եղբայրական ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ