Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արարատ Միրզոյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կառավարության ու պարետատան միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել

Արարատ Միրզոյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կառավարության ու պարետատան միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել
02.07.2020 | 22:53

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքել է ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու դիմումին։


«Աժ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Աժ քննիչ հանձնաժողով:


«Աժ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Աժ որոշման նախագիծը կքննարկվի Աժ 2020թ. սեպտեմբերի առաջին հերթական նիստում», - ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ