Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
02.07.2020 | 22:53

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ հաշվի առելով համավարակը։ Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ առարկեց՝ նշելով, թե դատարանում կան հնարավոր բոլոր պայմանները՝ շարունակելու դատական նիստը։ Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց, թե դատարանի շենքային պայմանները հնարավորություն տալիս են հեռավորություն պահպանելով անցկացնել նիստը ու հետագա դատական նիստին կողմերի բացակայությունը համավարակով պայմանավորած անթույլատրելի է համարելու ու բացակայությունը դիտարկելու է անհարգելի։
Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին։

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ