Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը
02.07.2020 | 22:56

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը միաձայն ընդունել է օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել՝ ընդդեմ չինացի ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ կապված Պեկինի կողմից Հոնկոնգի ինքնավարության սահմանափակման հետ՝ հայտնում է Բլումբերգը՝ նշելով, որ օրինագիծը ենթադրում է պատժամիջոցների սահմանում բանկերի նկատմամբ, որոնք սպասարկում են Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքի ընդունման գործընթացին մասնակցած չինացի պաշտանական անձանց:


Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը պետք է դեռ հաստատվի Սենատում և ուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրելու համար:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ