Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իսրայելը որոշել է կրկին սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի պատճառով

Իսրայելը որոշել է կրկին սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսի պատճառով
03.07.2020 | 12:13

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ երկրի իշխանությունները ստիպված են վերադառնալ սահմանափակումների պրակտիկային՝ կորոնավիրուսով հիվանդների թվի աճի պատճառով:

Նա նշել է, որ եթե շաբաթվա սկզբին երկրում գրանցվում էր օրական 450 նոր հիվանդ, այժմ այդ թիվը գրեթե 1000-ի է հասնում: Իսրայելում նաև ծանր հիվանդների աճ է գրանցվել: «Մենք ստիպված ենք վերադառնալ սահմանափակումների քաղաքականությանը՝ այս աճը զսպելու համար», – ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ առաջին հերթին կկրճատվի մարդկանց թիվը, որոնք կարող են հավաքվել բարերում, ակումբներում և հանդիսությունների սրահներում՝ մինչև 50 հոգի: Կառավարությունը խնդրում է տներում երեկույթների չհավաքվել ավելի քան 20 հոգով:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ