Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էրդողանը հանձնարարել է վերանայել Թուրքիայի անդամակցությունը Ստամբուլյան կոնվենցիային

Էրդողանը հանձնարարել է վերանայել Թուրքիայի անդամակցությունը Ստամբուլյան կոնվենցիային
03.07.2020 | 20:59

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանձնարարել է վերանայել անդամակցությունը Ստամբուլյան կոնվենցիային, հաղորդում է Hurriyet-ը:


«Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր մարմնի նիստում Էրդողանը խոսել է կոնվենցիային Թուրքիայի միանալու հնարավոր չեղարկման մասին: «Աշխատեք փաստաթղթի վրա և վերանայեք: Եթե ժողովուրդը պահանջում է չեղարկել, այդ ուղղությամբ թող որոշում կայացվի: Թող ժողովրդի կամքով լինի», - ասել է Էրդողանը: «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու Թուրքիայի որոշումը սխալ էր:
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան» ստորագրվել է Ստամբուլում 2011-ի մայիսի 11-ին և միացել է կոնվենցիային՝ վավերացնելով 2012-ի մարտի 12-ին: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ