Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Պետական պաշտոնի թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն է կատարվել

Նիկոլ Փաշինյան. Պետական պաշտոնի թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն է կատարվել
03.07.2020 | 21:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարությունում հրավիրվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարևոր ձեռքբերումների շարքում նշել է 2019-ի նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը: Հանձնաժողովը սահմանել է դատավորների թեկնածուների հավակնորդների, ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների թեկնածուների, պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, օրենքով սահմանված այլ անձանց բարեվարքության ստուգման կարգավորումները, ձևավորվել են համապատասխան օրենսդրական հենքերը, իրականացվում է կիրարկման գործընթացը: Կարևոր է համարել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի օրենքով սահմանումը:


Վարչապետը հետաքրքրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի ներդրման շրջանակում բարեվարքության ուսումնասիրության գործընթացով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ հունիսին բարեվարքության մեթոդաբանության հիման վրա հանձնաժողովն իրականացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց բարեվարքության ստուգում, և ներկայացրել է 26 թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացություն, որից 2-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական վերապահումով, իսկ 13-ը՝ դրական։


Նիկոլ Փաշինյանը նշել է՝ մեր երկրում առաջին անգամ է պետական պաշտոնի նշանակման ենթակա անձանց/թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն իրականացվում, որը կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ է:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ