Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գևորգ Պետրոսյան. Ցուցում է տրված, որ ինձ ձերբակալեն

Գևորգ Պետրոսյան. Ցուցում է տրված, որ ինձ ձերբակալեն
04.07.2020 | 14:40

ԱԺ ԲՀԿխմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, թե տեղեկություն ունի, որ իրեն ձերբակալելու ցուցում են ստացել իրավապահները:


«Ըստ որոշակի աղբյուրի, ցուցում ա տրված ամեն գնով ձերբակալել ինձ... Մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում...Բա որ հանկարծ հայտնվենք նույն կամերում...Սա է Փաշինյանի Հայաստանը», -ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։ Նա նշել է, թե ազգային անվտանգության իրական խնդիրները վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեն հետաքրքրում։ «Ինքը պինցետով ու տնական արաղով լուծելու է Արցախի հարցը (ոնց որ լուծեց կորոնավիրուսի հարցը)...», - նշել է Պետրոսյանը:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ