Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՀԿ-ում նշել են կորոնավիրուսի բուժման միակ հուսադրող դեղամիջոցը

ԱՀԿ-ում նշել են կորոնավիրուսի բուժման միակ հուսադրող դեղամիջոցը
04.07.2020 | 14:42

ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը բնութագրել է որպես «կորոնավիրուսի դեմ միակ հուսադրող դեղամիջոց»: Նա նշում է, որ «Ռեմդեսիվիրը» նվազեցնում է հոսպիտալացման, բայց ոչ մահացության դեպքերի թիվը, միայն այս դեղամիջոցն է Covid-19-ի դեմ պայքարում նշանակալի արդյունքներ ցույց տվել։ «Այս պահին բացի «Ռեմդեսիվիրից», որը ցույց է տվել հոսպիտալացման դեպքերի, բայց ոչ մահացության դեպքերի նվազում, չկան այլ հուսադրող հակավիրուսային դեղեր»,- հայտարարել է նա ՄԱԿ-ին առընթեր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի ճեպազրույցի ժամանակ։
«Ռեմդեսիվիրը» մշակել են Էբոլայի դեմ պայքարելու համար, սակայն դեղամիջոցն արդյունավետություն ցույց չի տվել: Հետագայում սկսել են կիրառել ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի (SARS) և մերձարևելյան շնչառական համախտանիշի (Mers) բուժման համար։ Եվրահանձնաժողովը երեկ թույլատրել է ԵՄ տարածքում «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի վաճառքը։ Եվրահանձնաժողովը բանակցություններ է վարում ամերիկյան Gilead ընկերության հետ՝ քննարկելով բավարար քանակությամբ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով ԵՄ-ն ապահովելու խնդիրը։ Եվրահանձնաժողովը այս դեղամիջոցի արտադրության կազմակերպման առնչությամբ քննարկումներ է ունեցել դեղագործական ընկերությունների հետ։

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ