Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իր 18-րդ մանդատի հարցում ԼՀԿ-ն ունի պլան բ

Իր 18-րդ մանդատի հարցում ԼՀԿ-ն ունի պլան բ
04.07.2020 | 14:45

«Հրապարակը» գրել է.

«ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ խնդրելով վերադարձնել իրենց 18-րդ մանդատը, որն իրենցից խլել է Արման Բաբաջանյանը՝ դուրս գալով ԼՀԿ խմբակցությունից։ ԼՀԿ-ն պահանջում է վերականգնել ԱԺ՝ ընդդիմությանը հասանելիք 1/3-ը, ինչը նախատեսված է օրենսդրությամբ։ ԼՀԿ-ի դիմումի քննության օրը դեռ չի նշանակվել, կներկայացնի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։ Եթե նույնիսկ ԿԸՀ-ն մերժի նախադեպը չունեցող այս դիմումը, ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել, Խաժակյանն ասաց՝ այդ քայլերի մասին կտեղեկացնեն հաջորդիվ։ Մեր տեղեկություններով, դա լինելու է դատական կարգով վիճարկելը եւ քանի որ խոսքը մանդատի մասին է, գործն անմիջապես կուղարկվի ՍԴ։ ԼՀԿ-ում հույս ունեն, որ այս հարցում Փաշինյանը «ճիշտ» քաղաքական որոշում կկայացնի, որը հետագայում կծառայի իրեն․ «Նման որոշումով նա վերջնականապես կբռնի իր անհնազանդների վախը՝ որեւէ մեկն այլեւս չի մտածի խմբակցությունից դուրս գալ՝ հասկանալով, որ մանդատն իրենց չի մնալու», ասաց մեր աղբյուրը»:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ