Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՀԷՑ-ը կտուգանվի՝ հաշվիչների ցուցմունքները կեղծել են

ՀԷՑ-ը կտուգանվի՝ հաշվիչների ցուցմունքները կեղծել են
04.07.2020 | 14:48

«Ժողովուրդը» գրում է․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է տուգանել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Հհանձնաժողովի նախագահի այս տարվա ապրիլի 30-ի հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել է մոնիթորինգ:

Արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մեզ հայտնի դարձավ, որ իրականացվել է թվով 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված միեւնույն առեւտրային հաշվիչների ցուցմունքների հետ: Պարզվել է, որ ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից մայիսի 1-3-ը ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 33 հաշվիչներով արձանագրված ցուցմունքներն ավելի մեծ են, քան մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առեւտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքները: Արդյունքում ՀԾԿՀ-ն մտադիր է հուլիսի 8-ի նիստում ընկերությանը տուգանել 10 մլն դրամի չափով: Արդյոք ՀԷՑ-ը կբողոքարկի ՀԾԿՀ որոշումը՝ ցույց կտա ժամանակը»:

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ