Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժան Կաստեքսին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժան Կաստեքսին
04.07.2020 | 22:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան Կաստեքսին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ.


«Հարգելի պարոն Կաստեքս,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Վստահ եմ՝ Ձեր գլխավորությամբ Ֆրանսիայի կառավարությունը կկարողանա հաջողությամբ հաղթահարել համավարակի մարտահրավերը և առաջ մղել Ֆրանսիան դեպի նոր նվաճումներ։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք էլ ավելի կամրապնդենք ընդհանուր արժեքների և պատմամշակութային առնչությունների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները։ Մենք բարձր ենք գնահատում համավարակի հաղթահարման հարցում բարեկամ Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին:
Պատասխանատու նոր պաշտոնում Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և եռանդ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հաղթական ապագա»։

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ