Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՀԿ-ն ահազանգում է Covid-19-ի նոր դեպքերի ռեկորդային աճի մասին

ԱՀԿ-ն ահազանգում է Covid-19-ի նոր դեպքերի ռեկորդային աճի մասին
05.07.2020 | 21:11

ԱՀԿ-ն հայտնում է, որ վերջին 24 ժամում աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ է արձանագրվել՝ 212326 նոր վարակակիր մեկ օրում։ Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին։ Մահվան դեպքերը միջին հաշվով օրական մնում են 5 000 սահմաններում։


ԱՄՆ-ում հուլիսի 4-ի Անկախության օրը կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով նշվել է առանց զանգվածային մեծ միջոցառումների։ Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն ընդունելության էր հրավիրել կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների և զինծառայողների։
Հուլիսի 5-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերն անցել են 11 400 000-ի շեմը, 534 000 մարդ մահացել է, 6 400 000-ը բուժվել են։

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ