Խորվաթիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել իշխող պահպանողական կուսակցությունը՝ «Խորվաթական ժողովրդական ընկերակցությունը»։ Վարչապետ Անդրեյ Պլենկովիչի գլխավորած քաղաքական ուժը ստացել է խորհրդարանի 151 մանդատներից 68-ը, մեծությամբ երկրորդ ուժը սոցիալ-դեմոկրատներն են՝ 42 մանդատով, խորհրդարան անցած երրորդ ուժը հայտնի երաժիշտ Միրոսլավ Շկորոյի ղեկավարած կուսակցությունն է՝ 15 մանդատ:
Համաճարակի պայմաններում կիրակի օրը անցկացված քվեարկությանը ընտրողները մասնակցել են դիմակներով և օգտվել սեփական գրիչներից:
4 200 000 բնակչություն ունեցող Խորվաթիայում համաճարակային իրավիճակը համարվում է վերահսկելի, պաշտոնական տվյալների համաձայն, երկրում վարակվել է 3000, մահացել՝ 110-ը: