Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է
06.07.2020 | 16:34

Իրաքում հրթիռակոծել են Բաղդադի «կանաչ գոտում» գտնվող ԱՄՆ դեսպանատունը: Դա տեղի է ունեցել դեսպանատան տարածքում Patriot զենիթահրթիռային համակարգերի փորձարկումից մի քանի ժամ անց, հայտնում է Rudaw հեռուստաալիքը: Զենիթահրթիռային համակարգի փորձարկումը դժգոհություններ էր առաջացրել Իրաքում: Խորհրդարանի փոխխոսնակ Հասան ալ-Քաաբին, անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մուհամեդ Ալ Ռիդան այդ քայլը բնորոշել են որպես սադրանք: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղի ունեցածը սպառնալիք է համարում:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ