Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով

Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
06.07.2020 | 16:48

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, մահացության ցուցանիշներով:
worldometers.info կայքի՝ տվյալներով, հուլիսի 5-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 9653, մահացության ցուցանիշը՝ 163:


Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան - 9653
2. Ռուսաստան – 4668
3. Իրան - 2862
4. Թուրքիա – 2439
5. Ադրբեջան – 2004
6. Վրաստան – 238
Տարածաշրջանում 1 մլն շնչից կորոնավիրուսից մահացության ցուցանիշները.
1. Հայաստան - 163
2. Իրան – 138
3. Ռուսաստան – 70
4. Թուրքիա – 62
5. Ադրբեջան – 25
6. Վրաստան – 4


Կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով 10-րդն է: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ