Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արսեն Թորոսյան. 650 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում

Արսեն Թորոսյան. 650 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում
06.07.2020 | 22:20

Երեկվա դրությամբ մահճակալային ծավալված ընդհանուր ֆոնդն արդեն հասել է 2600-ի, իսկ մահճակալային ֆոնդի զբաղվածությունը մնում է բարձր, հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո:


Մոտ 650 հոգի գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր իրավիճակում, 47-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքին: Նախարարը հավելեց, որ ժամը 15:00-ի դրությամբ չի եղել քաղաքացի, ով ունենա հրատապ հոսպիտալացման կարիք, բայց հոսպիտալացված չէ:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ