Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իտալիայի իշխանությունները ցավակցություններ են հայտնել Էնիո Մորիկոնեի մահվան կապակցությամբ

Իտալիայի իշխանությունները ցավակցություններ են հայտնել Էնիո Մորիկոնեի մահվան կապակցությամբ
06.07.2020 | 22:34

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան եւ վարչապետ Ջուզեպե Կոնտեն ցավակցություններ են հայտնել կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի մահվան կապակցությամբ, որը կյանքից հեռացել է հուլիսի լույս 6-ի գիշերը 91 տարեկանում:


«Էնիո Մորիկոնեի ընդմիշտ հեռանալով մենք մնացինք առանց փառահեղ արվեստագետի: Լինելով նրրաբաճաշակ և հանրահռչակ երաժիշտ՝ նա խոր հետք է թողել XX դարի վերջի երաժշտության պատմության մեջ: Ֆիլմերի համար իր հեղինակած երաժշտության շնորհիվ նա մեծ ավանդ է ներդրել աշխարհում Իտալիայի հեղինակության տարածման եւ ամրապանդման գործում: Ցանկանում եմ ցավակցություն հայտնել վարպետի ընտանիքին»,- ասված է նախագահի հայտարարության մեջ:


«Մենք միշտ անսահման երախտագիտությամբ կհիշենք վարպետ Էնիո Մորիկոնեի գեղարվեստական հանճարը»,- Twitter-ում գրել է վարչապետ Կոնտեն: Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին կյանքից Մորիկոնեի հեռանալը համարել է «տխուր օր մշակույթի համար»: «Մեզ լքում է իտալացի մեծ վարպետներից մեկը: Նրբաճակությամբ եւ վարպետությամբ օժտված երաժիշտը: Նա գիտեր՝ ինչպես իր մեղեդիներով հուզեր ամբողջ աշխարհը»,- նշված է նրա հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ