Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հրայր Թովմասյանն ու ՍԴ 3 նախկին դատավորները դիմել են ՄԻԵԴ

Հրայր Թովմասյանն ու ՍԴ 3 նախկին դատավորները դիմել են ՄԻԵԴ
07.07.2020 | 13:26

ՍԴ վերջին փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը, թոշակի ուղարկված 3 դատավորները՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը և Ֆելիքս Թոխյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Կառավարությունը ՄԻԵԴ-ից գանգատի վերաբերյալ հարցեր են ստացել և արդեն պատասխանել։ Պաշտոնից հեռացված դատավորները և Թովմասյանը, որ պետք է շարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր, ավելի վաղ հայտարարել էին, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը խախտումներով է ընթացել, և իրենք պայքարելու են իրենց խախտված իրավունքների վերականգնման համար։

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ