Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սպիտակ տան խոսնակն արտաբերեց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը

Սպիտակ տան խոսնակն արտաբերեց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը
07.07.2020 | 13:27

Տասնամյակներ շարունակ խուսանավելուց ու զանազան եզրույթներ գործածելուց հետո` երեկ Սպիտակ տան խոսնակն արտաբերել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Խոսելով Նահանգներում վանդալիզմի զոհ դարձած ու պղծված հուշարձանների մասին` Քեյլի Մըքենանին ի թիվս այլ օրինակների վկայաբերել է նաև Դենվերի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, որը հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ` ռասայական խտրականության դեմ ցույցերի ժամանակ: «Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ», - ասել է Սպիտակ տան խոսնակը: ԱՄՆ լրատվամիջոցներն այս խոսքերին կայծակնային արագությամբ են արձագանքել: «Սպիտակ տունը վերջապես, գուցե` ոչ միտումնավոր, վկայաբերեց Հայոց ցեղասպանությունը, - գրել է The Washington Post-ը: - Վարչակազմը թերևս կպնդի, թե խոսնակը պարզապես հուշարձանը կոչել է իր անունով, բայց նույնիսկ դա տևական ժամանակ արգելված էր Սպիտակ տանը»:


Ամերիկահայ կազմակերպությունները շտապել են ողջունել վարչակազմի այս քայլը: «Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ Սպիտակ տունն ուշադրության է արժանացրել Հայոց ցեղասպանության հուշարձանի վրա կատարված հարձակումն ու պատմական իրողություններն ավելի լավ ընկալելու անհրաժեշտությունը», - հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Business Insider-ը Պետդեպարտամենտից հետաքրքրվել է` Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը նշանակում է, թե Դոնալդ Թրամփի վարչակազմն այլևս ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Պետդեպարտամենտը հորդորել է պատասխանը ստանալ Սպիտակ տան խոսնակից: «Նա դեռ չի արձագանքել մեր հարցմանը», - հաղորդում է Business Insider-ը, հավելելով` երեկ մեկնաբանություններից հրաժարվել է նաև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ