Սահմանադրական դատարանում չկայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու գործի դատաքննությունը։ ՍԴ աշխատակիցը լրագրողներին հայտնեց, որ նիստը չի կայանա՝ քվորում չկա։ Բացի Ռոբերտ Քոչարյանի դիմումից, ՍԴ օրակարգում ներառված էր ևս վեց հարց։