Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
08.07.2020 | 13:09

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որ հերքում էր Covid-19-ի վտանգավորությունը, վարակվել կորոնավիրուսով: Նա իրեն լավ է զգում և ունի միայն թեթև ախտանշաններ: Բրազիլիան երկրորդն է աշխարհում վարակակիրների ու մահացածների թվով, Բոլսոնարուն հրաժարվում է խիստ սահմանափակումներից, երեկ նա արգելափակել է օրենքը, որը պարտադիր էր դարձնում դիմակները մարդաշատ վայրերում։ Անցած մեկ օրում Բրազիլիայում հայտնաբերվել է 21,5 հազար նոր դեպք, ընդհանուր ցուցանիշն անցել է մեկուկես միլիոնից, մահացել է ավելի քան 65 000 մարդ։

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ