Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 349-ով՝ հասնելով 29820-ի, գրանցվել է մահվան 18 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 520-ով և հասել 17427-ի, իրականացվել է 2083 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 127171-ի: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 685-ի: Բուժվում է 11 708 մարդ: