Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ-ն ԱՀԿ-ն կլքի 2021-ի հուլիսին

ԱՄՆ-ն ԱՀԿ-ն կլքի 2021-ի հուլիսին
08.07.2020 | 13:11

ԱՄՆ-ը ԱՀԿ-ն կլքի 2021-ի հուլիսի 6-ից։ ԱՄՆ նախագահի որոշման մասին ծանուցում է ստացել ոչ միայն ԱՀԿ-ն, այլև՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: ԱՄՆ-ը լքում է 194 երկրից կազմված ԱՀԿ-ն՝ 70 տարվա անդամությունից հետո: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Twitter-ի իր միկրոբլոգում ընտրողներին խոստացել է, որ կչեղարկի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը և երկիրը կվերադարձնի ԱՀԿ: «ԱՄՆ քաղաքացիներն ավելի ապահով կլինեն, եթե Ամերիկան զբաղվի գլոբալ առողջապահության ամրապնդումով: Նախագահի պաշտոնում առաջին իսկ օրը ես կվերադարձնեմ երկիրը ԱՀԿ-ի կազմի մեջ և կվերականգնեմ մեր առաջնորդությունը համաշխարհային բեմահարթակում», – գրել է նա:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ