Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հոնկոնգում բացվել է ՉԺՀ հատուկ ծառայությունների պաշտոնական ներկայացուցչությունը

Հոնկոնգում բացվել է ՉԺՀ հատուկ ծառայությունների պաշտոնական ներկայացուցչությունը
08.07.2020 | 21:52

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում այսօր բացվել է չինական հատուկ ծառայությունների պաշտոնական ներկայացուցչությունը։ Պեկինի այս քայլը հնարավոր է դարձել «Ազգային անվտանգության մասին» վիճահարույց օրենքի ընդունումից հետո։ Արևմուտքի խիստ քննադատությանն արժանացած օրենքը Հոնկոնգում աշխատող չինական հատուկ ծառայությունների աշխատակիցներին լայն լիազորություններով, այդ թվում` նախկին բրիտանական գաղութի տարածքում հետաքննություններ իրականացնելու և կասկածյալներին Չինաստան տեղափոխելու իրավունքով է օժտում։ «Որպես Չինաստանի կենտրոնական կառավարությանը ենթակա կառույց` Ազգային անվտանգության գրասենյակը գործելու է բացառապես օրենքի շրջանակներում՝ պաշտպանելով ֆիզիկական անձանց և կազմակերպությունների իրավունքները։ Այս գրասենյակը ոչ միայն Հոնկոնգի անվտանգության երաշխավորն է լինելու, այլև պետության ազգային անվտանգության պահապանը»՝ հայտարարել է Հոնկոնգում Չինաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Լուո Հունինը։

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ