Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բրիտանիայի կառավարությունը ներկայացրել է հակաճգնաժամային ծրագիրը

Բրիտանիայի կառավարությունը ներկայացրել է հակաճգնաժամային ծրագիրը
08.07.2020 | 21:56

Մեծ Բրիտանիայի կառավարությունն այսօր հրապարակել է կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների հաղթահարման հակաճգնաժամային փաթեթը։ Ֆինանսների նախարար Ռիշի Սունակի ներկայացրած ծրագրի համաձայն` կառավարությունը 37 միլիարդ դոլար կծախսի տնտեսության ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Կառավարությունը պատրաստվում է մի շարք ուսումնական և բնապահպանական ծրագրեր ֆինանսավորել, զգալիորեն կրճատվելու են հարկերը, 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ է հատկացվելու երիտասարդության շրջանում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով։

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ