Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Չինաստանը նշել է միջուկային սպառազինությունների հարցով բանակցություններին մասնակցելու պայմանը

Չինաստանը նշել է միջուկային սպառազինությունների հարցով բանակցություններին մասնակցելու պայմանը
08.07.2020 | 22:05

Չինաստանը պատրաստ է միանալ միջուկային սպառազինությունների հարցով բանակցություններին, եթե ԱՄՆ-ն կրճատի իր միջուկային զինանոցը մինչև Չինաստանի մակարդակը, հայտարարել է ԱԳՆ ՝ սպառազինությունների հսկողության դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցուն:

«Եթե ԱՄՆ-ն պատրաստ է կրճատել իր միջուկային զինանոցը մինչև Չինաստանի մակարդակը, Չինաստանը երջանիկ կլինի միանալ բանակցային գործընթացին: Սակայն իրականում մենք հասկանում ենք, որ դա անհնար է», - ասել է նա և հավելել. եթե «ԱՄՆ-ը և Ռուսաստանը երկրացնեն Ռազմավարական հարձակվողական սպառազինության կրճատման և սահմանափակման պայմանագիրը (ՌՀՍՊ), Չինաստանը կմասնակցի բանակցություններին»: Ֆու Ցունը համարում է, որ Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում Չինաստանի դիրքորոշմանն՝ ի տարբերություն ԱՄՆ-ի:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ