Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Քանյե Ուեսթը հիվանդացել է կորոնավիրուսով

Քանյե Ուեսթը հիվանդացել է կորոնավիրուսով
08.07.2020 | 22:16

Ռեփեր Քանյե Ուեսթը փետրվարին հիվանդացել է կորոնավիրուսով: Forbes-ին հարցազրույցում նա նկարագրել է, թե որ ախտանիշներից է տառապել:

«Դող, տենդ, ես տաք ցնցուղ էի ընդունում և տեսանյութեր դիտում, որոնցում հիվանդությունը հաղթահարելու վերաբերյալ խորհուրդներ էին: Ինչ-որ մեկն ինձ ասաց, որ կորոնավիրուսով է վարակվել նաև Դրեյքը, և ես պատասխանեցի, որ նա չի կարող ինձնից ավելի հիվանդ լինել»,- կատակել է երգիչը:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ