Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Covid-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցեց 12 միլիոնը

Covid-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցեց 12 միլիոնը
09.07.2020 | 14:32

Աշխարհում Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցեց 12 միլիոնը, մահացել է 550 000, բուժվել՝ 6,6 միլիոն մարդ՝ վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները: Երեկ ԱՄՆ-ում 60 000 նոր դեպք է հայտնաբերվել, դեպքերի ընդհանուր թիվը գերազանցեց 3 միլիոնը: Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը դատի են տալիս Սպիտակ տանը՝ առցանց ուսուցման անցած արտասահմանցի ուսանողներին ԱՄՆ-ից արտաքսելու սպառնալիքի համար: Երկրորդ գիշերն է՝ Սերբիայում բողոքում են հակահամաճարակային խիստ սահմանափակումների վերականգնման դեմ: Բելգրադում մարդիկ հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ՝ դեմ արտահայտվելով պարետային ժամի վերադարձին:


Ղազախստանում հուլիսի 13-ին սուգ է հայտարարվել համաճարակի զոհերի համար, Ալմաթիում դիահերձարանի դիմաց հարազատների հերթ է՝ աշխատակիցները չեն հասցնում ժամանակին նրանց հանձնել դիակները:
Ուզբեկստանում հուլիսի 10-ից խստացվում են սահմանափակումները՝ հիվանդանոցներում այլևս տեղեր չկան:
Ռուսաստանում շարունակում են հանել սահմանափակումները: Մոսկվայի մարզում հուլիսի 15-ին կբացվեն լողափերը, հուլիսի 25-ին` սրճարանները և ռեստորանները: Օգոստոսի 1-ից Մոսկվայում թատրոններին թույլ է տրվում աշխատել կիսով չափ լիքը դահլիճներում, բայց թատրոնները որոշել են, որ կբացվեն միայն աշնանը:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ