Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ
09.07.2020 | 14:33

Միայն մեկ օրում աշխարհում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 100000-ը, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ընդհանոր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը։ «Երկրներ, որոնք հայտարարել էին, թե հաղթահարել են կորոնավիրուսը, ցավոք, վերադառնում են կրկին համաճարակի ամենաակտիվ փուլ։ Ես ուզում եմ ընդգծել, որ երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ հաստատված է համարում՝ օդի միջոցով վարակը կարող է տարածվել, սա այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք ու այս առումով կարևորվում է դիմակների կրումը, այդ թվում, բաց տարածքներում», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում համավարակը նույնպես շարւնակվում է տարածվել, երեկ 526 դեպք է գրանցվել, կորոնավիրուսի հետևանքով մահերի դեպքերը հասել է 535-ի, այլ պատճառներով մահացել է 170 հոգի։ «Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը կամ մոտեցնել զրոյի», - ասաց նա։ Վարչապետը հիշեցրեց, որ երեկ պարետը նոր որոշում է ստորագրել, որով մի շարք հիվանդություններ ունեցող անձինք բաց տարածքներում կարող են դիմակ չկրել։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տուգանքների հետ կապված հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել։


«Այո, մենք ասում ենք, որ ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը ու այս ճանապարհին մենք հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ ու մեր նպատակը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ՝ այնպես անելը, որ մեր այն հայրենակիցները, ում համար մոտիվացիան կարող է լինել տուգանքից խուսափելը, այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակ կրեն, որովեհտև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ», - ասաց ՀՀ վարչապետը։

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ