Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բանավոր խոսքի վրա հիմնվելով՝ ոստիկանությունը չի կարող դիմակ չկրելու փաստը համարել հարգելի

Բանավոր խոսքի վրա հիմնվելով՝ ոստիկանությունը չի կարող դիմակ չկրելու փաստը համարել հարգելի
09.07.2020 | 14:35

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում անդրադարձավ պարետատան որոշմանը, որով քաղաքացիները, որ ունեն որոշակի հիվանդություններ, կարող են բաց տարածքնբերում դիմակ չկրել:

«Որոշումը կապված է եղել քրոնիկ շնչառական խնդիրներ ունեցող անձանց հետ և դա որոշակի խնդիրներ է առաջացրել: Առողջապահության նախարարության հետ խորհրդակցելով՝ որոշում է կայացվել բաց տարածքում որոշ հիվանդություններ ունեցող քաղաքացիների համար դիմակի պարտադիր կրելու պահանջը հանել` պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթղթեր և այդ փաստաթղթերի ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որպեսզի նրանք հստակ իմանանան, թե դա իրենից ինչ է ներկայացնում, որպեսզի այս որոշման չարաշահումներ թույլ չտանք», - նշեց նա։ Դիմելով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որևէ բանավոր խոսքի վրա հիմնվելով՝ ոստիկանությունը չի կարող դիմակ չկրելու փաստը համարել հարգելի։

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ