Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի բռնակցումը բացասական կազդի ԵՄ-Իսրայել համագործակցության վրա

Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի բռնակցումը բացասական կազդի ԵՄ-Իսրայել համագործակցության վրա
09.07.2020 | 14:44

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հորդանանի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան տարածքների հնարավոր բռնակցումը բացասական կազդի Եվրամիության հետ հարաբերությունների վրա:

«Որպես մարդ, որն անձամբ կապ ունի տարածաշրջանի հետ, Իսրայելի իշխանությունների հետ զրույցներում և հրապարակայնորեն ընդգծել եմ, որ բռնակցումը սպառնալիքի տակ կդնի Իսրայելի հետ լավ համագործակցությունը: Մենք միանշանակ դա չենք ուզում»,-գրել է Բորելը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության էջի իր բլոգում: Նրա խոսքով` այժմ ԵՄ-ի և Իսրայելի` ավելի սերտ համագործակցության հնարավորություններ կան Մերձավոր Արևելքում կայունության հասնելու համար: «Բայց մենք չենք կարող և չենք ճանաչի սահմանների փոփոխությունն ըստ մինչև 1967 թվականը գոյություն ունեցող սահմանների, եթե դա չհամաձայնեցվի հակամարտության երկու կողմերի միջև»,-նշել է Բորելը: Նա Իսրայելին կոչ է արել խուսափել միակողմանի քայլերից: ԵՄ-ն դիմել է նաև պաղեստինցիներին և կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: «Հարկավոր է բանակցություններ վարել, ինչքան էլ որ դա դժվար լինի: Ես կշարունակեմ աջակցել այդ ջանքերին ՝ օգնելու մոբիլիզացնել միջազգային հանրությունը երկու կողմերի համար ընդունելի և կայուն արդյունքի հասնելու համար»,-ընդգծել է Բորելը:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ