Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը քննադատել է ԱՄՆ-ի՝ ԱՀԿ-ից դուրս գալու որոշումը: Մաասի հայտարարությունը հրապարակվել է ԱԳ նախարարության պաշտոնական թվիթերյան էջում։
«ԱՀԿ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշմամբ ԱՄՆ-ը սխալ ազդանշան է ուղարկում ոչ ճիշտ ժամանակին,- հայտարարել է Մաասը:- Մարտահրավերներին դիմակայելու համար մեզ անհրաժեշտ է միջազգային համագործակցություն, ոչ թե ազգային միանձնյա մոտեցումներ»։ Նրա խոսքով՝ «ամբարտակը չենք կարող քանդել և նորը կառուցել, երբ ջուրը հորդում է»։ «Մենք, անկասկած, դասեր ենք քաղում COVID-19-ից և անհրաժեշտ բարեփոխումներ ենք իրականացնելու։ Մենք մտադիր ենք այդ խնդրի վրա կենտրոնանալ ճիշտ ժամանակին»,-հավելել է նա։