Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Անգելա Մերկել. Համավարակը չի կարող արդարացում լինել ժողովրդավարական սկզբունքների խախտման համար

Անգելա Մերկել. Համավարակը չի կարող արդարացում լինել ժողովրդավարական սկզբունքների խախտման համար
09.07.2020 | 14:45

Կորոնավիրուսի համավարակը չի կարող արդարացում լինել ժողովրդավարական սկզբունքների խախտման համար, քաղաքացիների իրավունքների սահմանափակման միջոցառումները միայն ժամանակավոր բնույթ պետք է կրեն՝ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրախորհրդարանում, որի նախագահությունը հուլիսի 1-ից ստանձնել է Գերմանիան:

«Վիրուսի տարածման իրավիճակը երբեք չի կարող արդարացում դառնալ ժողովրդավարական սկզբունքների վերացման համար»,- ասել է նա: Մերկելը հիշեցրել է, որ շատ երկրներում սահմանափակվել են քաղաքացիների իրավունքները, որպեսզի իրավիճակը վերահսկողության տակ լինի, սակայն այդ միջոցները, նրա խոսքով, պետք է կարճաժամկետ լինեն: Կանցլերի խոսքով՝ համավարակը ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական հետևանքներ է ունենում: Մերկելը նշել է 5 առաջնահերթություններ ԵՄ-ում Գերմանիայի նախագահության ժամանակահատվածի համար՝ մարդու իրավունքների պահանումը, ԵՄ միասնականության պահպանումը, պայքարը գլոբալ տաքացման դեմ, թվային տեխնոլոգիաների զարգացումը և Եվրոպայի պատասխանատվությունը գլոբալացված աշխարհում:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ