Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թուրքիայի դատարանի վաղվա որոշմամբ ճանապարհ է հարթվելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու համար

Թուրքիայի դատարանի վաղվա որոշմամբ ճանապարհ է հարթվելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու համար
09.07.2020 | 21:11

«Ռոյթերսը», վկայակոչելով Թուրքիայի երկու պաշտոնյաների, հաղորդում է, որ վաղը դատարանը հրապարակելու է Սուրբ Սոֆիա տաճարի մասին որոշումը, և ակնկալվում է` անօրինական կճանաչվի 1934-ին տաճարը թանգարանի վերածելու որոշումը։ Այդ վճռով ճանապարհ կհարթվի բյուզանդական տաճարը մզկիթի վերածելու համար չնայած միջազգային դժգոհությանը։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող 6-րդ դարի տաճարը կրկին պետք է մզկիթ դարձնել։ Դատարան դիմած միությունը պնդում է, որ Սուրբ Սոֆիա տաճարը 1453 թվականին Կոնստանդնուպոլիսը գրաված Մեհմեդ 2-րդ սուլթանի սեփականությունն է, որը նա վերածել էր մզկիթի, իսկ Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ավելի քան մեկ տասնամյակ անց մզկիթը թանգարան դարձնելու որոշումը անօրինական է։


ԱՄՆ-ն, Հունաստանը, Ռուսաստանը մտահոգություն էին հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու նախաձեռնության կապակցությամբ։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել թողնել թանգարան։

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ