Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանը կբացի միջազգային ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը կբացի միջազգային ավիահաղորդակցությունը
09.07.2020 | 21:12

Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը համաձայնել է Տրանսպորտի նախարարության, ավիափոխադրումների դաշնային գործակալության և «Աերոֆլոտ» ՓԲԸ-ի առաջարկությանը՝ երկու փուլով միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսել: Առաջին փուլի երկրների ցանկը ներկայացնելու են ԱԳՆ-ն, «Ռոսպոտրեբնադզորը» և «Ռոսավիացիան»։


«Ռոսպոտրեբնադզորը» նախ պետք է մշակի արտասահմանյան երկրներում համաճարակի իրավիճակի գնահատման չափանիշները՝ համաձայնեցնելով ԱԳՆ-ի և ավիափոխադրումների դաշնային գործակալության հետ: Այնուհետև բոլոր շահագրգիռ գերատեսչությունները և «Աերոֆլոտը» պետք է համաձայնեցնեն օդային հաղորդակցության վերսկսման ալգորիթմը. դրանք տրանսպորտի նախարարությունը, «Ռոստուրիզմը», «Ռոսպոտրեբնադզորը» և ԱԳՆ-ն:
ՌԴ տրանսպորտի նախարարությանը հանձնարարվել է գնահատել միջազգային օդանավակայանների պատրաստակամությունը բացել օտարերկրյա պետությունների հետ օդային հաղորդակցությունը և ավելացնել ուղևորափոխադրումների ծավալը:

Դիտվել է՝ 2194

Մեկնաբանություններ