Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մանֆրեդ Վեբեր. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները պատմական սխալ էին

Մանֆրեդ Վեբեր. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները պատմական սխալ էին
09.07.2020 | 21:20

Եվրամիությունը պետք է դադարացնի անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ, որը պատմական սխալ էր՝ հայտարարել է Եվրախորհրդարանի խոշորագույն կուսակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը։

«Թուրքիայի անդամակցության բանակցությունները պատմական սխալ էին, որ միայն զուր սպասումներ առաջացրեց Թուրքիայում և երկիրը չմոտեցրեց ԵՄ-ին։ Մենք պետք է դադարեցնենք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները և նոր իրավական հիմք մտածենք այդ երկրի հետ մեր հարաբերությունների համար», – ասել է Վեբերը՝ դիմելով ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելին։
«Թուրքիան ավելի է հեռանում ԵՄ արժեքներից։ Արևելյան Միջերկրականում իրավիճակը սրվում է, Թուրքիան ապօրինի հորատման աշխատանքներ է անում, անհիմն համաձայնագրեր է ստորագրում Լիբիայի հետ, մենք արդեն ականատեսն ենք եղել ֆրանսիական նավի հետ ռազմական միջադեպին։ ԵՄ-ը պետք է հստակ հասկացնի, որ Թուրքիայի տարածքից Հունաստան եւ Կիպրոս անօրինական միգրանտների մուտքը Կիպրոսի և Հունաստանի հետ Թուրքիայի երկկողմ խնդիրը չէ, դա Թուրքիայի և ԵՄ խնդիրն է», – ասել է Վեբերը։

Դիտվել է՝ 2361

Մեկնաբանություններ