Բուքինհեմյան պալատը սկսել է թագավորական ջին արտադրել: Այս մասին գրում է The Sun պարբերակնն ու ավելացնում՝ ալկոհոլաին խմիչքը թագավորական պալատն արտադրում է համավարակի հետևանքով ընկճված զբոսաշրջիկների տրամադրությունը բարձրացնելու համար:
Նշվում է, որ խմիչքի արտադրության համար 12 բաղադրիչ է օգտագործվում, որոնցից որոշները հենց պալատի այգուց են հավաքվում: «Ջինի բաղադրության մեջ ցիտրուսներ ու 12 բուսայուղերից բաղկացած նեկտար կա»:
Ալկոհոլային խմիչքը 42 տոկոսանոց է, այն արդեն վաճառվում է: 700 միլիգրամ շշում շշալցված ջինը 40 ֆունտ ստերլինգ արժի: