Ամերիկյան Կոլորդո նահագանի բնակիչ Դեյվ Չերնոսկին սեփական տան խոհանոցում արջի հետ «մենամարտի» է բռնվել: Այս մասին տեղեկացնում է ABC News-ը:
54-ամյա Դեյվն իր և արջի «խիստ մետրմիկ հանդիպումը» կյանքում չի մոռանա. նրան այդ մասին ամեն օր կհիշեցնեն դեմքի, վզի, ականջի ու մեջքի վրայի սպիները:
«Անտառին մոտ եմ ապրում: Վաղ առավոտյան տարօրինակ ձայներից վեր թռա: Գնացի խոհանոց ու տեսնեմ, որ արջը, սառնարանն ու պահարաններն ընկած, իր համար հարմար ուտելիք է փնտրում: Որոշեցի տնից դուրս հրավիրել նրան: Գնացի ավտոտնակի մոտ, սկսեցի աղմկել, որ նա փախչի տնից: Բայց ըստ երևույթին ինչ-որ բանից վախեցավ ու սկսեց իմ կողմ վազել»,- պատմել է տղամարդն ու շարունակել,- Երբ իրար նայեցինք, նա միանգամից հարվածեց ինձ: Բարեբախտաբար ես կարողացա տեղից վեր կենալ, գոռալ, օգնություն կանչել, ինչից հետո նա փախավ, գնաց»:
Արջի հետ «բաժանվելուց» հետո տղամարդն անմիջապես շտապօգնություն է կանչել: Վնասվածքաբաններն 10-ից ավելի կար են դրել: