Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են դաշտային հետախուզական և նախագծի նախնական տարբերակի մշակման աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են դաշտային հետախուզական և նախագծի նախնական տարբերակի մշակման աշխատանքներ
21.07.2020 | 17:56

Շարունակվում են «Այ Ար Դի Ինջեներինգ» և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) համատեղ ձեռնարկության կողմից իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ շուրջ 45 կիլոմետրանոց հատվածի նախագծային աշխատանքները։

Ներկայիս Մ2‚ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ 328+600–կմ 384+000 հատվածը կկրճատվի և կբարելավվի շնորհիվ ավտոճանապարհային թունելի և նոր ծրագծի՝ որոշ հատվածներում պահպանելով գոյություն ունեցող ճանապարհը։ Այժմ նախագծողի կողմից իրականացվում են ինչպես դաշտային հետախուզական, այնպես էլ նախագծի նախնական տարբերակի մշակման աշխատանքներ։ Նախագծի թիմի ղեկավարի տեղակալի անմիջական հսկողությամբ և ճարտարագետ-նախագծողների համատեղ ուժերով պատրաստվում են ճանապարհահատվածի տարրերի և տրանսպորտային հանգույցների նախնական նախագծերը։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության կողմից։

Դիտվել է՝ 5336

Մեկնաբանություններ