Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պարետատուն են ներկայացրել մոդելային լուծումներ

Պարետատուն են ներկայացրել մոդելային լուծումներ
23.07.2020 | 15:07

COVID-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը ստիպել է վերանայել գործունեության ավանդական ձևերը՝ կյանքի բազմաթիվ բնագավառներում: Այս համատեքստում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ենթակայությամբ գործող գրադարանների, թանգարանների ղեկավարների, մասնագիտական շրջանակների և գործընկեր կառույցների հետ քննարկել են մի շարք հարցեր՝ առաջիկա քայլերի և գործունեության նոր քաղաքականության վերաբերյալ: Տեղեկացնում է ԿԳՄՍ-ն իր պաշտոնական կայք-էջում, նշում նաև, որ հաշվի առնելով հանրային կյանքում մշակութային կյանքի երկարաժամկետ դադարի սոցիալ-հոգեբանական և տնտեսական հետևանքները՝ պարետատուն են ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ՝ մշակութային հաստատությունները դիտարկելով որպես սթրեսի հաղթահարման և հանրային առողջության կաննոնների պահպանման օրինակելի տարածք:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ