Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ուրուգվայի իշխանական և ընդդիմադիր կուսակցությունները մերժում են Ադրբեջանի հարձակումները Հայաստանի դեմ

Ուրուգվայի իշխանական և ընդդիմադիր կուսակցությունները մերժում են Ադրբեջանի հարձակումները Հայաստանի դեմ
23.07.2020 | 15:08

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակաժեի Ազգային կուսակցության վարչությունը հատուկ հայտարարություն է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանում պատերազմական գործողությունների կապակցությամբ: Ավանդական ազգային «Ճերմակ» իշխող կուսակցությունը կոչ է արել երկու կողմերին հարգել միջազգային պայմանավորվածությունները և խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հիմնված ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի վրա:


Իշխանության մաս կազմող մյուս ավանդական «Կոլորադո» կուսակցության գործադիր կոմիտեի հաղորդագրության մեջ Ադրբեջանի հարձակումները Հայաստանի դեմ մերժվել են, և կոչ է արվում դադարեցնել պատերազմական հռետորաբանությունը և բանակցությունների միջոցով հասնել խաղաղության: «Կոլորադո» կուսակցությունը, որն իշխել է Ուրուգվայում ավելի քան մեկ դար, իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին, որ իրավունք ունի ազատության և խաղաղության պայմաններում իրագործել իր ինքնիշխանությունը: Ընդդիմադիր ձախակողմյան «Ժողովրդական միավորում» կուսակցությունը նշել է, որ ադրբեջանական այս հարձակումները լայնածավալ պատերազմ սկսելու վտանգ են պարունակում մի տարածաշրջանում, որտեղ մշտապես անկայունություն է տիրում: Հայ ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշվելու, և չպետք է մոռանալ, որ ամբողջ մարդկությունը պարտք ունի հայ ժողովրդի հանդեպ, որի դեմ իրագործվել է ցեղասպանություն անցյալ դարի սկզբին, նշում է «Ժողովրդական միավորում» կուսակցությունը:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ