Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 469-ով՝ հասնելով 36162-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 478-ով և հասել 25244-ի, իրականացվել է 1981 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 151879-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 78 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 87 (տղամարդ), 86 (տղամարդ), 81 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Մահերի ընդհանուր թիվը հասավ 906-ի: Բուժվում է 10013 մարդ: