Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թուրքիայի ԱԱԽ-ն քննադատեց Հայաստանին

Թուրքիայի ԱԱԽ-ն քննադատեց Հայաստանին
23.07.2020 | 15:09

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Ազգային անվտանգության խորհուրդը օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Նիստից հետո հայտարարությամբ քննադատվել է Հայաստանի՝ «խաղաղությունը խաթարող և միջազգային իրավունքը անտեսող ագրեսիան»:

Նշվել է, որ «Հայաստանը պետք է վերջ դնի հարձակողական կեցվածքին և դուրս գա օկուպացրած ադրբեջանական հողերից», և «թուրք ժողովուրդը տեր է կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունի եղբայրական Ադրբեջանը իր արդար պայքարում»: Էրդողանը նախարարական կաբինետի երկամյա աշխատանքի արդյունքների ամփոփմանը նվիրված նիստի ժամանակ հայտարարել էր. «Հայաստանի հարձակումներից ճնշվածներին երբեք մենակ չենք թողել և չենք թողնելու: Մենք շարունակելու ենք գործել որպես մի երկիր, որը աչք չի դնում ուրիշի իրավունքի վրա, այլ նվաճում է իր սեփական իրավունքը»:

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ