Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Անկարան պնդում է, թե Մոսկվայի հետ համաձայնության է եկել Լիբիայում

Անկարան պնդում է, թե Մոսկվայի հետ համաձայնության է եկել Լիբիայում
23.07.2020 | 15:10

Թուրքիան և Ռուսաստանը վերջին օրերին ակտիվ դիվանագիտական շփումների շնորհիվ կարողացել են ընդհանուր հայտարարի գալ Լիբիայում իրավիճակի կայունացման շուրջ։ Չորեքշաբթի երեկոյան Reuters-ին հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի անվտանգության հարցերով ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը։ «Մենք քիչ առաջ Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք բերեցինք՝ քայլեր ձեռնարկել Լիբիայում հուսալի և կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ», - ասել է նա:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ